Դեկտեմբերի 21-ին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է 19-ամյա Դավիթ Քոլոյանը։ Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը տարածել է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը՝ պաշտոնական հաղորդագրության մեջ այլ մանրամանսեր չհայտնելով, նշելով միայն, որ դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ նշված չէ նաև, թե որտեղից է զորակոչվել Քոլոյանը։
Նշենք, որ, համաձայն safesoldiers.am կայքի տվյալների, 2014 թվականի ընթացքում մինչև վերջին միջադեպը ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում զոհվել է 45 զինծառայող։ 2013 թվականին արձանագրվել էր մահվան ելքով 31 դեպք։