Home / Հայաստան / Հայաստանում այսօր և վաղը թույլ տեղումներ են կանխատեսում

Հայաստանում այսօր և վաղը թույլ տեղումներ են կանխատեսում

Հայաստանի շրջանների մեծ մասում դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյուն, լեռներում և լեռնանցքներում՝ մառախուղ, դեկտեմբերի 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:

Դեկտեմբերի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Հայաստանի հիմնական շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը տատանվելու է -3-ից +5, և միայն Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կազմելու է +10-+13։

Երևանում դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն: Դեկտեմբերի 24-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գալիք օրերին գիշերը օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում նվազելու է մինչև -5, ցերեկը լինելու է +2-ից +6։