Home / Հայաստան / Փորձագետ․ 2014֊ը գյուղատնտեսության համար հաջող տարի չէր․ «168 ժամ»

Փորձագետ․ 2014֊ը գյուղատնտեսության համար հաջող տարի չէր․ «168 ժամ»

Անցնող տարին գյուղատնտեսության համար այնքան էլ հաջող չէր։ Ինչպես «168 ժամ» թերթի հետ զրույցում նշել է «Ագրարագյուղացիական միություն» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսությանը մեծ վնաս է պատճառել մարտի ցրտահարությունը, որ հիմնականում հարվածել է ծիրանի, վաղահաս պտղի այգիներին, և ծիրանի մոտ 90֊95 տոկոս բերք Հայաստանում կորսվել է։

«Սա շատ լուրջ հարված էր հայ գյուղացուն։ Նաև շատ վատ աշխատեց ոռոգման համակարգը, հատկապես Շիրակի գոտում, և ունեցանք կարտոֆիլի բերքի կորուստ։ Կարկուտն էլ իր գործն արեց՝ ցորենի հետ կապված։ Այնպես որ, տարին հաջող համարել չի կարելի՝ եղանակային պայմաններից ելնելով։ Սակայն գյուղացին ամեն ինչ արեց, որ լավ բերք ունենա»,֊ ասել է Բերբերյանը։