Home / Հայաստան / Հայաստանում սուգ չի հայտարարվել ավանդույթի բացակայության պատճառով, բացատրել է ԱԺ նախագահը

Հայաստանում սուգ չի հայտարարվել ավանդույթի բացակայության պատճառով, բացատրել է ԱԺ նախագահը

Սուգ հայտարարելու որևէ կարգավիճակ, տրադիցիաներ մեզանում չեն ձևավորվել: Այսպիսի պատասխան է Գյումրիում տվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին, որոնք հարցրել են՝ ինչու Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունից հետո Հայաստանում սուգ չի հայտարարվել:

«Սուգ հայտարարում են այն օրերին… որպեսզի ժողովուրդը զգոնանա, ինքը ժողովուրդն այդ օրն արդեն ոտքի էր կանգնել: Ոտքի էր կանգնել նաև Սփյուռքը, Ղարաբաղը: Այսինքն՝ պաշտոնական, պրոտոկոլային խնդիրները մի բան է, մի այլ բան է, երբ ժողովուրդը ինքն է որոշում և կարողանում է և խորապես սգալ, և մեկը մյուսին ամոքել»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս հայտարարել էր, որ Հայաստանում չկա սուգ հայտարարելու մշակույթ: