Հունվարի 15-ին, վաղ առավոտյան Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով։ Այս տեղեկությունը ՀՀ ԱԻ նախարարությանը հայտնել են 07։07-ին։
Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլ.ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են 61֊ամյա Ա. Օ.-ն (աջ բազկի հատվածում այրվածքներ) և 80-ամյա Հ. Ա.-ն: