Երեկ Երևանում, ի տարբերություն Հայաստանի, ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ընդամենը կրկնվել է 1966 թվականի ռեկորդը՝ +15 աստիճան: Իջևանի և Կապանի տարածաշրջաններում երեկ գրանցվել է +22 աստիճան:
«Հայհիդրոմետից» թերթին հավաստիացրել են, որ +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է: Մինչև երեկ Հայաստանի ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը եղել է 18.6 աստիճան, որը գրանցվել է 1966 թվականին Կապանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում