Home / Հայաստան / Կրթության նախարարությունը ստուգումներով ռեկտորին հասկացնում է՝ հրաժարականի ժամանակն է․ «ժողովուրդ»

Կրթության նախարարությունը ստուգումներով ռեկտորին հասկացնում է՝ հրաժարականի ժամանակն է․ «ժողովուրդ»

Արդեն մի քանի օր է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: ԲՈՒՀ-ում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ստուգումները ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ են ուղղված, և կրթության նախարարությունում արդեն որոշել են հրաժեշտ տալ Թոքմաջյանին: Դրա համար էլ հիմա փորձում են նրան հասկացնել, որ հրաժարական ներկայացնելու ժամանակն է:

ՀՊՃՀ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը Հովհաննես Թոքմաջյանը թերթի հետ զրույցում հետևյալ կերպ է մեկնաբանել. «Սահմանված կարգով ժամանակ առ ժամանակ նախարարությունն աուդիտ է անցկացնում: Իսկ այդ խոսակցությունները (պաշտոնանկության մասին) անհիմն են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում