Home / Հայաստան / Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են բքի պատճառով

Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են բքի պատճառով

Փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։

Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը:

Նախարարության փոխանցմամբ՝ բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: