Փետրվարի 23-ի առավոտյան` ժամը 04:00-05:00 սահմաններում, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 241-րդ կմ-ում տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ: