Home / Հայաստան / Ինչպես են քողարկում թվերը․ Հայաստանում ավելացել է ծանր հանցագործությունների քանակը. «ՀԺ»

Ինչպես են քողարկում թվերը․ Հայաստանում ավելացել է ծանր հանցագործությունների քանակը. «ՀԺ»

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թվականին Հայաստանում հանցագործությունների թվի կրճատում է արձանագրվել 2013-ի համեմատ: Եթե 2013-ին գրանցվել է 18 հազար 333 հանցագործություն, 2014-ին դրանց թիվը դարձել է 17 հազար 546: Անդրադառնալով այս փաստին, «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ թվում է՝ սա լավ առիթ է շնորհավորելու կամ ծափահարելու ՀՀ ոստիկանությանը: 

«Բայց երբ ուսումնասիրում ենք այդ վիճակագրության բացվածքը, բավական տխուր պատկերի ականատես ենք դառնում: Պարզվում է այս նվազման առյուծի բաժինը վերաբերվում է ոչ ծանր հանցագործություններին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է։ Ծանր հանցագործություններն աճել են 7.4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները մի ամբողջ 33 տոկոսով:
 
Եվ եթե այս տեսակետից ենք նայում հանցագործությունների թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը, հասկանում ենք, որ այն նորից ու կրկին չի արտահայտում կրիմինոգեն իրավիճակի իրական պատկերը, որովհետև չի կարող այդպես պատահել, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճի, իսկ մանր ու միջին ծանրության հանցագործությունների թիվը նվազի: Սա ընդամենը ոստիկանական հին ավանդույթի արգասիք է. բազմաթիվ դեպքերում, երբ հնարավոր է չգրանցել հանցագործության դեպքը, ոստիկանությունը չի գրանցում: Իսկ նման բան անելու հավանականությունն ավելի մեծ է, երբ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցագործությունների հետ: Այս պարագայում ծածկադմբոց անելն ավելի հեշտ է», ֊ գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում