հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երբվանի՞ց է Պուտինը ՀՀ կառավարությանը հրապարակային հանձնարարականներ տալիս․ «Ժողովուրդ»

Երբվանի՞ց է Պուտինը ՀՀ կառավարությանը հրապարակային հանձնարարականներ տալիս․ «Ժողովուրդ»

Երեկ հայաստանյան լրատվական դաշտը փորձում էր հասկանալ՝ ինչ է ենթադրում Ռուսաստանի պետական լրատվական գործակալության` «ՏԱՍՍ»-ի հաղորդած այն լուրը, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը և կենտրոնական բանկին հանձնարարել է. «Ճշտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական և արժութային ոլորտներում հետագա ինտեգրացման ուղղությունները և հեռանկարում արժութային միություն ստեղծելու հնարավորությունները»: «Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ Հայաստանում առաջին արձագանքն այն եղավ, որ Ռուսաստանը ցանկանում է ԵՏՄ տարածքում միասնական արժույթ մտցնել:

Թերթը, ընդգծում է, որ իրականում քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չեն փոխել, Հայաստանը չի կարող այլ արժույթ ունենալ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի արժույթը դրամն է:

«Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը ինչ-որ ծրագրեր է սկսել, և որ ամենակարեւորն է, այդ մասին չի հայտարարվում, ասենք, ԵՏՄ ղեկավարների հանդիպումից հետո: ՌԴ պետական լրատավամիջոցն է տեղեկացնում, որ Պուտինն իր կառավարությանը և ԿԲ-ին հրահանգել է ճշտել և խնդիրը մինչև 2015-ի սեպտեմբերի 1-ը լուծել: Տարբերակ, որ, օրինակ, ԵՏՄ մյուս անդամները` Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, կամ նրանցից մեկը, կարող են առարկություններ ունենալ ֆինանսական և արժութային ոլորտներում հետագա ինտեգրացման հարցում, նույնիսկ չի էլ դիտարկվում:

Հայաստանի Կառավարությունը և ՀՀ կենտրոնական բանկը երեկ ողջ օրը այդպես էլ ծպտուն չհանեցին ու չպարզաբանեցին, թե երբվանից է Պուտինն իրենց հանձնարարականներ տալիս կամ ավելի ճիշտ՝ երբվանից է նա իրենց հրապարակային հանձնարարականներ տալիս», գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում