Երևանի դպրոցներում հնարավոր յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված դեպքերի վերաբերյալ լուրջ ստուգումներ են իրականացվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իրականացված ստուգումների արդյունքում մոտ մեկ շաբաթ առաջ իրավապահները խախտումներ են հայտնաբերել դպրոցներից մեկում, որի տնօրենը կասկածվում է խոշոր չափի գումար յուրացնելու մեջ։ Տնօրենի անունը նշված չէ։
«Տեխնոլոգիան պարզ է, գործել է պետական հաստատություններում շատ կիրառվող մեթոդը, չեղած և գործի չգնացող աշխատակիցներ են գրանցում, իսկ փողերը՝ գրպանում: Գործով ձերբակալվածներ չկան», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում