հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանությունում աղջկան ճնշելու դեպքի քննությունը չի ավարտվել, բայց գործը դատարանում է․ azatutyun.am

Ոստիկանությունում աղջկան ճնշելու դեպքի քննությունը չի ավարտվել, բայց գործը դատարանում է․ azatutyun.am

Դատարանը պետք է սպասեր մինչև Հատուկ քննչական ծառայությունը ավարտեր Անի Բոշյանի նկատմամբ ոստիկանների թույլ տված ապօրինությունների մասին հաղորդման քննությունը, հետո միայն դրա հիման վրա քններ հենց Բոշյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս կարծիքը Azatutyun.am-ի հետ զրույցում հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը:

Անի Բոշյանի ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա կազմված գործն արդեն դատարան է մտել, կայացել է առաջին դատական նիստը: Կիբերհանցագործության մեջ մեղադրվող երիտասարդ աղջիկը, ըստ հարազատների, ոստիկանության հարցաքննությունից հետո անգամ ինքնասպանության փորձ էր արել:

«Ու մենակ էն էին ասում, որ եթե ես հենց հիմա՝ մինչև քննիչի գալը, չհամոզվեմ, որ պետք է ցուցմունքը տամ ինքնախոստովանական բնույթի, ես հաստատ պետք ա տեղափոխվեմ կանանց գաղութ: Ասում ա՝ դու ես որոշելու քո ճակատագիրը, եթե գրում ես էսպես, փրկվում ես, գնում ես տուն, եթե չէ, հենց հիմա էստեղից քեզ ձերբակալում ենք, ուղարկում ենք կանանց գաղութ: Սպառնում էին, որ պետք ա առաջին հարկ իջացնեն, որպեսզի ծանոթացնեն իմ հանցագործ ընկերների հետ», – «Ազատության»-ը պատմել է Անի Բոշյանը:

Աղջիկը պատմել է նաև, որ ոստիկանության բաժնում իրեն նաև ստիպել են մերկանալ՝ ստուգելու արդյոք դաջվածքներ չունի՞։ Քանի որ դաջվածքներ ունենալ կամ չունենալը ոչ մի կապ չէր կարող ունենալ կիբերհանցագործության գործի հետ, նա համարում է, որ իրեն մերկացրել ու լուսանկարել են՝ ճնշելու համար։

Բոշյանը չի ընդունում մեղադրանքը: Նա ասում է, որ հետախուզման բաժնի պետը իր ծնողներից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար, որպեսզի գործը կոծկեն կամ մեկ այլ կասկածյալ ներգրավվեն:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Անի Բոշյանը մոնտաժել է երկու կանանց լուսանկարներ, համակցելով նրանց լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներին և տեղադրել odnoklassniki.ru կայքում ստեղծված իր անձնական էջում: