Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Համաձայն «ՀԺ»֊ի տեղեկությունների, ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը երեկ թերթի թղթակցին ասել է, թե չի հաստատում մեր տեղեկությունները: Հարցին՝ կարո՞ղ է դուք պարզապես տեղյակ չեք, Սարջանյանը պատասխանել է. «Ես ինֆորմացիա չունեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում