Վայոց Ձորի Թառաթումբ համայնքն ընկել է այն համայնքների օրը, որտեղ ավագանին առանձին անդամների արտագնա կամ մեկ այլ աշխատանքի անցնելու պատճառով դադարեցնում է գործունեությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Նախորդ տարվա նոյեմբերին խոպան մեկնելու նպատակով հրաժարական էին տվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները, և այնտեղ նշանակվել էին ավագանու արտահերթ ընտրություններ։ Կառավարությունը երեկ ստիպված է եղել երեկ ավագանու ընտրություններ նշանակելու որոշում կայացնել նաև Թառաթումբի համար՝ այդ նպատակով հատկացնելով 1 միլիոն դրամ։ 2012 թվականի սեպտեմբերին Թառաթումբում ընտրված ավագանու 5 անդամները, չսպասելով իրենց լիազորությունների ժամկետի ավարտին, դրանից ուղիղ մեկ տարից անց՝ 2013 թվականի սեպտեմբերից, սկսել են հերթով հրաժարվել մանդատներից։
Ինչպես «ՀԺ»֊ի հետ զրույցում նշել է գյուղապետ Գագիկ Մաթևոսյանը, ավագանու անդամներից 2-ի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նրանց բանակ են զորակոչել, ևս մեկը մեկնել արտագնա աշխատանքներին։ Քանի որ Թառաթումբում ավագանին 5 անդամից է բաղկացած, այլևս անհնար է քվորում ապահովել։ Մաթևոսյանի խոսքով՝ վերջին երկու ամսվա ընթացքում գյուղապետարանի աշխատանքները որոշ ճափով կաթվածահար են եղել, քանի որ ամենակարևոր հատկացումները, ռազմավարական ծրագրերը, օրենքով իրականացվում են միայն ավագանու համապատասխան որոշումների հիման վրա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում