Դաշնակցությունը (ՀՅԴ) կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով ՀՅԴ իր աղբյուրների վրա:
«Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի և ԱԳՆ (նախարարություններ): ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու», ֊ նշում է թերթը:
«Հրապարակը» գրում է նաև, որ ԱԳ փոխնախարարի պորտֆելին հավակնում է Կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, չնայած նրա անունը տրվում էնաև սփյուռքի նախարարության մասով: Սոցապ նախարարությունը բաժին կհասնի կամ Արծվիկ Մինասյանին, կամ՝ Սերգեյ Լոքյանին:
Նշենք, որ ՀՅԴ֊ն կոալիցիայից դուրս էր եկել 2009 թվականի ապրիլին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում