հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՌԴ֊ի մոտեցումը հակասում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Գյումրիի սպանդի հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ֊ի մոտեցումը հակասում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Գյումրիի սպանդի հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացված են սպանության գործի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումները։

Տեսանյութում անդրադարձ կա սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու իրավական հիմքերին: Թվարկում են նաև հայ-ռուսական միջպետական այն պայմանագրերը, որոնք ռուսական կողմից խախտվել են Պերմյակովի՝ զենքով փախուստի մասին չհայտնելու, նրա որոնմանը զենքով մասնակցելու և նրան հայկական կողմին չփոխանցելու արդյունքում: Տեսանյութի հեղինակները եզրակացնում են՝ Ռուսաստանի մոտեցումը հակասում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։