Երեկ՝ մարտի 23-ին, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանություն են ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանության մեջ կասկածվող անձինք՝ 29-ամյա Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 31֊ամյա Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ): Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ «ինքնակամ» ներկայացածները ժխտում են իրենց մեղքը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի կայանատեղիի մոտ դիմակավորված անձինք մահացու հրազենային վնասվածք էին հասցրել 3 մարդու, այդ թվում՝ Լևոն Ղազարյանին, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով։