Չի բացառվում, որ մայրաքաղաքից դեպի առողջարանային և հանգստյան գոտիներ տեղափոխված կազինոներն առաջիկայում կրկին մայրաքաղաք վերադարձվեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ Երևանից դուրս տեղակայված կազինոներն այդքան էլ հարմար չեն և այցելուների ու եկամտի պակաս ունեն:
«Կազինոներ ունեցող գործարարները վերջերս դիմել են բարձր ղեկավարությանը՝ խնդիրը վերանայելու խնդրանք-հորդորով: Հարցը քննարկման փուլում է, և չի բացառվում, որ հօգուտ գործարարների որոշում կայացվի»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում