Մարտի 27-ից Epress.am-ը կրկին շաբաթը երկու անգամ պարբերականությամբ ընթերցողի ուշադրությանն է ներկայացնելու ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանի «Գուգարք» վեպը՝ հայերեն լեզվով։
Թարգմանությունը հասանելի է http://gugark.epress.am հղումով։
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում գրքի հեղինակն ասել էր, որ Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպից հետո շատերը սկսեցին պնդել, որ «Գուգարքը» ղարաբաղյան պատերազմի մասին լավագույն վեպն է։
Խոսելով վեպի մասին՝ ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորևսը շատ կարևոր դիտարկում է արել․ «[վեպում] Մեղադրական վճիռ է ներկայացվում թե հերոսին, և թե նրան կերտած հասարակությանը: Վեպը պետք է սկանդալ բարձրացներ, սակայն մեղադրյալները ոչ մեղադրական եզրակացությունը նկատեցին, ոչ մեղքի ապացույցները, ոչ էլ անգամ փաստաբանի ելույթը: Ադրբեջանական հասարակությունը վեպը չնկատեց»։
Հ․Գ․ Սեյմուր Բայջանը գիրքը հայերեն լեզվով թարգմանելու և Հայաստանում այն հրատարակելու բացառիկ իրավունքները տրամադրել է Epress.am-ին:
Վեպը հայերեն է թարգմանվում ադրբեջաներենից ռուսերեն տողացի թարգմանությունից։ Թարգմանիչ՝ Սոնյա Ապրեսովա։