Հայաստանում «ռեգուլար» տեսակի բենզինի գինն այժմ 420 դրամ է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը նշում է, որ այն վարորդներն, ովքեր հաճախ մեկնում են Վրաստան, գիտեն, որ այնտեղ բենզինի գինը, որպես կանոն, գրեթե նույնն էր, ինչ որ Հայաստանում: Սակայն, վերջին մի քանի ամսում Վրաստանում բենզինի գինը էական անկում է ապրել` հասնելով 1,6 լարիի (մոտ 340 դրամ):
ՀԿ֊ի տարածած տեսանյութում խոսվում է այն մասին, թե ինչու է նույն ռուսաստանյան արտադրության բենզինը ԵՏՄ անդամ Հայաստանում շուրջ 25 տոկոսով ավելի թանկ, քան Վրաստանում: