ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի քաղաքացիներն իրավունք չունեն Մոսկվայի օդանավակայաններում անմաքս խանութներից օգտվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Դյութի ֆրի»֊ի դեպքում կապ չունի անգամ, թե ուղևորը հենց Մոսկվայից է գալիս Հայաստան, թե որևէ այլ երկրից է գալիս տարանցիկ՝ Մոսկվայով:
«Կարևոր գործոնն այն է, որ եթե ուղևորի համար վերջնակետը Երևանն է, ապա նրան արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պատասխանի իրավական խուճուճ ձևակերպումները եթե մի կողմ թողնենք և խնդիրը պարզ ու հասկանալի ներկայացնենք, ապա, ըստ ռուսական կողմի, Ռուսաստանի օդանավակայաններում ներպետական չվերթի ուղևորին չի թույլատվրում «Դյութի ֆրի»-ից օգտվել: Այսինքն՝ Հայաստանն այլևս որպես անկախ երկիր չի դիտվում ՌԴ-ում: Մոսկվայից Երևան թռչելը նույնն է, թե ասենք՝ Ուֆա կամ Օմսկ մեկնելը», – գրում է թերթը։