հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանցիների 45%-ը ստալինյան շրջանի զոհերն արդարացված է համարում

Ռուսաստանցիների 45%-ը ստալինյան շրջանի զոհերն արդարացված է համարում

2012 թվականից մինչ օրս զգալի աճել ստալինյան շրջանի զոհերն արդարացված համարող ռուսաստանցիների թիվը։ «Ինտերֆաքս»֊ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում ռուսաստանյան «Լևադա կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները։ Եթե 3 տարի առաջ ստալինյան շրջանի մարդկային զոհերն արդարացնում էր Ռուսաստանի բնակիչների 25 տոկոսը, ապա այժմ՝ 45֊ը։ Հակառակ տեսակետն ունի ռուսաստանցիների 41 տոկոսը (2012թ․ 60 տոկոսի փոխարեն)։

«Լևադա»֊ի փորձագետ Կարինա Պիպիյայի խոսքով՝ հարցվածների վերաբերմունքը Ստալինին խիստ տատանվում է՝ կախված նրանց կրթվածության մակարդակից․ այսպես, թերի միջնակարգ կրթությամբ ռուսաստանցիների շրջանում Ստալինի հանդեպ հարգանք ունի 43 տոկոսը։ «Բարձրագույն կրթություն ունեցող հարցվածների շրջանում Ստալինին հարգողները երկու անգամ քիչ են»,֊ ընդգծել է փորձագետը։

Ստալինի հուշարձանի հնարավոր տեղադրմանը կողմ են հիմնականում գյուղական համայնքների բնակիչները, մինչդեռ մոսկվացի ամեն երկրորդ հարցված դեմ է արտահայտվել «ազգերի հորը» նվիրված հուշարձաններին։ Ընդհանուր առմամբ, հուշարձանի տեղադրմանը կողմ է ռուսաստանցիների 37 տոկոսը, դեմ՝ 25֊ը, իսկ 29 տոկոսն անտարբեր է այդ հարցի նկատմամբ։

«Ինտերֆաքս»֊ը նշում է, որ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակին ընդառաջ՝ Իոսիֆ Ստալինի մի քանի հուշարձաններ կարող են տեղադրվել Կրասնոյարսկ, Օրյոլ, Դագեստանսկիե օգնի քաղաքներում։