«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը անիմացիոն տեսանյութ է տարածել, որում ներկայացնում է, թե ինչու Հայաստանում ռուսական գազն ավելի թանկ է, քան մի շարք այլ երկրներում, չնայած Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է համարվում։
Տեսանյութում Հայաստանում առկա գազի սակագները համեմատվում են, մասնավորապես, Ուկրաինայում և Վրաստանում գործող գների հետ։