Երեկ Երևանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն։ Տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ) և վնասվել են հարակից 11 տների պատուհանները, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Պայթյունի հետևանքով տուժել է 35-ամյա Հ. Կ.-ը, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Երեկ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Այսօր առավոտյան տղամարդը հիվանդանոցում մահացել է։