Երեկ Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Ծովազարդ և Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայրավանքում քամու հետևանքով տուժել է 15-ից 20 ընտանիք, վնասվել են նրանց տների և անասնագոմերի տանիքները: Խաչաղբյուր գյուղը ուժգին քամու հետևանքով նույնիսկ մի քանի ժամով հոսանքազրկվել է: Այստեղ տուժել է 7 ընտանիք, որից մեկի կորուստները բավական մեծ են:
«Տան թիթեղյա տանիքն ամբողջությամբ քամու հետևանքով շուռ է եկել, և գազի խողովակներն են կոտրվել: Ընտանիքի անդամների բախտը բերել է, որ հոսանքազրկված է եղել գյուղը, թե չէ լավ բան չէր լինի»,- թերթին պատմել է Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը:
Ծովազարդում քամու հետևանքով բարեբախտաբար տուժել է երեք ընտանիք: Թերթը գրում է, որ արդեն ստեղծվել են հանձնաժողովներ՝ վնասները չափելու նպատակու[:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում