հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սփյուռքի նախարարությունը ցեղասպանության զոհ դարձած մտավորականներին հիշում է բարձերով

Սփյուռքի նախարարությունը ցեղասպանության զոհ դարձած մտավորականներին հիշում է բարձերով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «100 բարձ ապրելու համար» նախագիծը, որի շրջանակներում ստեղվել են 100 բարձրեր՝ յուրաքանչյուրը ցեղասպանության զոհ դարձած մեկ մտավորականի անունով։ Նախագծի մեկնարկին Կոմիտաս թանգարան֊ինստիտուտում նախաձեռնողներից Արփինե Պողոսյանը բացատրել է՝ ինչու է բարձը ընտրվել որպես մտավորականությանը հիշելու խորհրդանիշ։

«1915 թվականին մի պահ հայ ժողովրդի բարձրը մնաց դատարկ, որովհետև մեզ գլխատեցին։ Ի հիշատակ մեր մտքի նվիրյալների, ասեղնագործել ենք դեպի լույս ու հաղթանակ տանող նրանց մտքերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդն ապրեց և դեռ պիտի շատանա»։

Առաջին բարձը Կոմիտասի անունով է, այն նախաձեռնողները նվիրել են թանգարանին։

«Սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա, ապրելու խորհուրդը, ստեղծագործելու խորհուրդը, մեծերի մասունքը ինչ֊որ ձևով իրենց տանը պահելու խորհուրդը։ Այս բարձերը կփոխանցվեն սփյուռքի մեր հայրենակիցներին և կունենան իրենց հասցեատերը»,֊ ասել է միջոցառմանը մասնակցող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։