Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ներկա պահին կա բրուցելոզով 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են: Հիվանդների վիճակը միջին ծանրության է, նրանք ունեն առողջացման դրական շարժընթաց, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առաջին հիվանդը հոսպիտալացվել էր ապրիլի 14-ին: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Նշենք, որ գյուղում անասունների մորթ է իրականացվել։
Այժմ մասնագետները ստուգումներ են անցկացնում Կոտայքի մարզի այլ բնակավայրերում։ Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ բորւցելոզով հիվանդ անասուններ կան նաև մարզի Բջնի համայնքում։