Home / Հայաստան / Վրաստանում գտել են Հայաստան ուղարկված 209 կգ չափով հոգեմետ նյութեր

Վրաստանում գտել են Հայաստան ուղարկված 209 կգ չափով հոգեմետ նյութեր

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Վրաստանի փոստ» ՍՊԸ֊ի՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում գտնվող պահեստում հայտնաբերել են տրամադոլ և ապաուրին տեսակի դեղամիջոցների մեծ չափաբաժին՝ 209,4կգ, հայտնում է Georgia Online կայքը։

Բեռը տարանցիկ ճանապարհով ժամանել էր Սլովենիայից և փոխադրվում էր Հայաստան։

«Բեռն ուղեկցողների փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ բեռի մեջ, որը պետք է ընդունվեր Հայաստանում գրանցված ընկերության կողմից, գտնվում են թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ՝ ապաուրինի լուծույթ (Apaurin solution 10mg)` 3 հազար տուփ, տրամադոլի լուծույթ (Tramadol solution 100mg/2ml)` 500 տուփ, և տրամադոլի հաբեր՝ 300 տուփ»,֊ ասված է ծառայության՝ ապրիլի 29֊ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Կայքն ընդգծում է, որ Վրաստանի՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մասին օրենքի համաձայն, տրամադոլը համարվում է թմրանյութ, հետևաբար, տվյալ դեղամիջոցի տարանցիկ փոխադրումը Վրաստանով արգելված է։

Հայաստանում տրամադոլն ու ապաուրինը հոգեմետ նյութեր են համարվում, դրանք տրամադրվում են միայն դեղատոմսով։

Tekali Taxi