Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 2.5 դրամով մեկ կիլովատի համար։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հայտարարել է Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը։ Նա ասել է, որ թանկացումն արվելու է Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրով վերցված վարկային պարտավորությունները մարելու համար։
Նշենք, որ էլեկտրաէներգիայի գինը 10 տոկոսով (38-ից 42 դրամ) աճել էր անցյալ առմանը։
Փոխնախարարը ներկայացրել է 2014 թվականին դեկտեմբերի 20֊ին Մոսկվայում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ԱԷԿ֊ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը և նշել, որ ֆինանսական մասով պայմանավորվածություն ևս արդեն ձեռք է բերվել, սակայն այն կներկայացվի ԱԺ հետագայում։
Գալստյանի խոսքով՝ եթե ամեն ինչ ծրագրվածի համաձայն ընթանա, ապա մինչև 2026 թվականը Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը կաշխատի։ Պաշտոնյան կարևորել է համաձայնագիրը՝ նշելով, որ առաջին էներգաբլոկի արտոնագիրն ավարտվելու է 2016 թվականին, և եթե երկրորդը չշարագործվի, Հայաստանը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։