ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ, որպեսզի Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարի փոխարեն դառնա 165 դոլար, գրում է «Ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով ՀՀ կառավարության մոտ կանգնած իր աղբյուրին:
Թերթը նշում է, որ տվյալ փոփոխությունը հնարավորություն կտա չբարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, որը պետք է տեղի ունենար դրամի արժեզրկման արդյունքում:
«Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը կրկին առաջին պլան է մղվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում