հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Էլէներգիայի գինը կբարձրանա, գազինը՝ նույնը կմնա․ «Հայկական ժամանակ»

Էլէներգիայի գինը կբարձրանա, գազինը՝ նույնը կմնա․ «Հայկական ժամանակ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կիլովատ/ժամ֊ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ներկայիս 189 դոլարից (1000 խմ-ն) մինչև 167 դոլար:

Թերթը նշում է, որ ի տարբերություն էլէներգիայի սակագնի փոփոխության, գազի գնի նվազեցումը սպառողների վրա որևէ կերպ չի ազդելու: Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը։

«Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը չնվազեցվեր, ապա սպառողներին մատակարարվող գազի վերջնական սակագինը դոլարի արժեզրկման պատճառով պետք է բարձրանար առնվազն 5-6 տոկոսով», – հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում