Home / Հայաստան / Թուրքիայից Հայաստան թռչնամիս ներկրելն արգելվել է

Թուրքիայից Հայաստան թռչնամիս ներկրելն արգելվել է

Այսօրվանից արգելվում է Թուրքիայից Հայաստան ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ։ Համապատասխան հրաման է ստորագրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը։

Որոշումը կայացվել է Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով:

Հրամանի գործողությունը չի տարածվում Թուրքիայից մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա: