ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «հարթում» է իր որդու՝ Արգամ Աբրահամյանի դեպի Արարատի մարզպետ տանող ճանապարհը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է իր նախկին հոդվածներից մեկը, որում նշել էր, թե Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին զգուշացրել է, որ նրան 2 տարի անց փոխարինելու է իր որդին, սակայն թերթի մարզպետարանի աղբյուրները պնդում են, որ մարզպետի օրերն արդեն հաշված են, քանի որ վարչապետը մտադիր է այդ աթոռը հանձնել իր հովանավորյալ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին:
«Վերջինս մարզում կձևավորի «համապատասխան» մթնոլորտ, որ Արգամ Հովիկիչը հետո դժվարություններ չունենա»,–գրում է թերթը։
Ներկայումս Արգամ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի թեկնածու է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում