Վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, և հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը, մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը, գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի տեղեկություններով՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ինչից հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել:
«Ժողովուրդ»-ը դիմել է Երվանդ Զախարյանին՝ վերը նշվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարել է, թե նկարագրված պատմությունը չէր կարող տեղի ունենալ:
«Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես անպայման կպատասխանեմ»,- ասել է Զախարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում