Թանկ մեքենաներ ունենալու վարակը լայն տարածում ունի պետական գերատեսչություններում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Անգամ գործածության համար պիտանի, բավական լավ վիճակում գտնվող մեքենաները փոխարինվում են նոր մոդելներով։
Թերթն ընդգծում է, որ այդ հիվանդությունը միայն կառավարամերձ շրջանակներում չի տարածված, այլև իջել֊հասել է գիտական շրջանակներ։
«Այսպես՝ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը մեքենայի ձեռքբերման մրցույթ է հայտարարել և մարտի 31-ին պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ֊ի հետ՝ 6 միլիոն 950 հազար դրամանոց մեքենա ձեռք բերելու մասին։ Հաջորդը․ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը նույն գործողությունն արել է «Եվրովագեն» ընկերության հետ և 7 միլիոն 500 հազար դրամանոց մեքենա գնելու պայմանագիր կնքել։ Այսինքն, մի ինստիտուտ, որի ՕԳԳ֊ն ոչ մեկին հայտնի չէ, և որտեղ մարդկանց 50 հազար դրամ աշխատավարձ են տալիս, տնօրենին պետք է սպասարկի 15 դոլարանոց մեքենա», ֊ նշում է թերթը։
Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում