Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրել է՝ երբ է ԱԺ նախագաh Գալուստ Սահակյանը պատրաստվում օրակարգ մտցնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը վերաբերող իր նախագիծը: «Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեա-իրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում»,- մասվարոպաես, ասված էր հայտարարության տեքստում:
Փոստանջյանն ասել է, որ եթե իր հայտարարությունն ընդունված լիներ, գուցե, Սուրիկ Խաչատրյանի որդու վերջին անպատժելիության դրսևորումը ևս չէր լինի. նա չէր ծեծի Հարություն Զաքարյանին և չէր վնասի վերջինիս աչքը:
Պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է նաև Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ երբ հայտարարությունը «բարեկրթության շրջանակում կլինի, կքննարկենք»։
«Ձեր ներկայացրածը դատախազական հայտարարություն է, ես գտնում եմ, որ ԱԺ-ն դատավորի դերակատարում չի կարող ունենալ»,֊ հայտարարել է Սահակյանը:
Կատարվածի համար իր պատասխանատվության մասին մեղադրանքին նա պատասխանել է. «Բոլորս էլ մեր մեղքի բաժին ունենք»:
20 րոպեանոց ընդմիջման ընթացքում ԱԺ-ի միջանցքում Զարուհի Փոստանջյանի վրա է հարձակվել ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը (լուսանկարում):
«Ի՞նչ ես ուզում Սուրիկի ընտանիքից, իրեն ինչ ուզում ես ասա, ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Ի՞նչ գիտես, որ այդ տղան հանցագործ ա: Ո՞վ ասեց քեզ, որ նա հանցագործ ա, մարդուն վարկաբեկելու համար մի հատ ես: Սուրիկին ինչ ուզում ես ասա, բայց ոչ ընատանիքին, գիտես իրա ընտանիքն ինչ բարոյական ա»,- ասել է Սարոյանը:
Զարուհի Փոստանջյանը պնդել է, որ Սյունիքի մարզպետը և նրա որդին հանցագործներ են և որ Սուրիկ Խաչատրյանը դիտավորյալ սպանել է Բուդաղյանին:
«Էլ բան ու գործ չունեք, Սուրիկ հա Սուրիկ, դե զզվացրիք էլի ձեր Սուրիկով: Երկու կոպեկ առնում եք, Սուրիկ հա Սուրիկ, ի՞նչնա ձեր ուզածը, ինչա՝ էլ բան ու գործ չունե՞ք»,- ասել Սարոյանը:
Վեճը տեղափոխվել է նիստերի դահլիճ, սակայն լրագրողների առջև ԱԺ նիստերի դռները փակվել են, իսկ հեռարձակումն՝ անջատվել:
Լուսանկարը` hetq.am