Մայիսի 26-ին վաղ առավոտյան Հայաստան֊Վրաստան սահմանային գոտու մոտ և Ադրբեջանում 2 երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, 03։49֊ին 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան֊Վրաստան սահմանի արևտմյան հատվածի մոտ՝ Վրաստանի տարածքում։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ, Հայաստանի տարածքում դրանք չեն զգացվել։
Ժամը 05.40-ին Ադրբեջանի արևելքում՝ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Նախարարության համաձայն, ստորգետնյա ցնցումներ զգացվել են ԼՂՀ տարածքում՝ Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: