ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեջ:
«Սակայն այս դեպքը, նույն այդ գործարանից դիզվառելիքի գողության նախորդ պատմությունների համեմատ, որոնց «Ժողովուրդն» անդրադարձել է, մեղմ ասած, մանկական զբաղմունք կարելի է համարել: Բայց ուշագրավն այն է, որ 3 միլիոնի դիզվառելիքի գողությունը նույն Քննչական կոմիտեն կարողանում է բացահայտել, իսկ տարիներ շարունակ ամսական մոտ 300 հազար դոլարի դիզվառելիքի գողությունը մի քանի ամիս քննում են, այնուհետև գործի նախաքննությունը կասեցնում: Իսկ բացատրությունը շատ պարզ է՝ այս 3 մլն-ի դեպքում ընդամենը անհրաժեշտ է եղել, կոմբինատի աշխատակցին մեղադրելով, գործը համարել բացահայտված», ֊ նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում