Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ գյուղի մոտ զինվորական ավտոմեքենայի շրջվելու հետ կապված Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Զաքարյանը հունիսի 1-ին իրեն ամրակցված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել էր դեպի Սյունիքի մարզի գյուղ Շաղաթ։
Նախնական տվյալներով՝ Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները՝ նա կորցրել է մեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել, որի հետևանքով մեքենայի թափքում և խցում գտնվող նույն գումարտակի զինծառայողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները։ Նշենք, որ 20 զինվորից տուժել են 3-ը՝ թեթև վնասվածքներ ստանալով։ Ավելի վաղ նշվել էր, որ շրջված ավտոմեքենան «Ուրալ» մակնիշի է