հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մարդու իրավունքներով զբաղվող խումբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարդու իրավունքներով զբաղվող խումբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տվյալ տեսանյութում ներկայացված են դրվագներ Հարավային Կովկասի բնակիչների՝ ֆերմերների, իրավապաշտպանների, ուսուցիչների, լրագրողների, և տարածաշրջանի հյուրերի միջև հերթական հանդիպումից, որը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ՝ Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում։

Հանդիպման մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, աշխատել են տեքստի վրա, որը պետք է նախադրյալներ սահմանի ստեղծելու համար մի խումբ, որը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ դրա գործունեության մեջ։ Տեքստը պետք սահմանի նաև խմբի նպատակներն ու խնդիրները։

Ահա մի հատված տեքստի նախնական տարբերակից․ «Աշխատանքային խմբի ստեղծումը պայմանավորված է մշտական իրավապաշտպանական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությամբ, որի նպատակն է վերջ տալ երկու երկրների քաղաքացիների կյանքին սպառնացող, նրանց առողջությանն ու գույքին վնաս հասցնող գնդակոծություններին, ինչպես նաև վերացնել հրադադարի ռեժիմի խախտման բոլոր հետևանքները, որոնք հանգեցնում են մարդու ազատությունների ու իրավունքների խախտման։

Իր խնդիրն իրագործելու համար Թեքալիի աշխատանքային խումբը նախաձեռնելու է․

֊ մշտական իրավապաշտպանական (այդ թվում՝ միջազգային) ներկայություն շփման գծում՝ ուղղված քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելուն և նրանց անվտանգության խնդիրները տեղական ու միջազգային մակարդակով ակտուալացնելուն,

֊ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող քաղաքական գործընթացների քննարկումներ, ինչպես նաև՝ բանավեճեր հակամարտության վերափոխման ու կարգավորման հնարավոր մոդելների վերաբերյալ»։

Տեսանյութը՝ ռուսերեն