հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀ կառավարության «կեղտոտ նախագծերը» միտված են բյուջեն լցնելուն․ «ՀԺ»

ՀՀ կառավարության «կեղտոտ նախագծերը» միտված են բյուջեն լցնելուն․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին նախատեսած ԱԺ արտահերթ նիստում մի շարք պայթյունավտանգ և ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչներն են ասում՝ կեղտոտ նախագծեր է ուղարկելու Ազգային ժողով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Ավելին՝ կառավարությունը կանխատեսել է, որ այդ նախագծերը թեժ քննարկումների առարկա են դառնալու, և արտահերթի համար 4 օր է նախատեսել: Դրանք վերաբերում են հարկային օրենսդրությանը: Մեր տեղեկություններով՝ չնայած հարկերի դրույքաչափերի փոփոխության չի նախատեսվում, սակայն գործնականում առաջարկվում է տնտեսվարողների վրա հարկային բեռի ավելացում, ինչը շատ դեպքերում կհանգեցնի սննկացումների։ Մասնավոր զրույցներում ՀՀԿ֊ականները խոստովանում են, որ բյուջեն չեն կարողանում լցնեն ու վերոնշյալ փոփոխությունները հենց դրան են միտված։ Ըստ անկախ վերլուծությունների, այս տարվա առաջին եռամսյակում բյուջեն թերակատարվել է առնվազն 85 միլիոն դոլարով կամ մոտ 6 տոկոսով», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում