Հայաստանում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այսօր հակասական վերաբերմունք կա։ Այս մասին իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հեղինակային հաղորդման ընթացքում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
«Սա 88 թիվը չէ։ Միանշանակ պետք է հասկանալ դա։ Հասարակությունում շատ շատերը տեսել են ծագումով ղարաբաղցի նախագահ և Մարտի 1։ Այսինքն` ասել, որ եթե Ղարաբաղում ինչ֊որ բան լինի, Երևանում 100 հազարանոց ցույց կլինի ի պաշտպանություն Ղարաբաղի, այլևս չհավատաք։ Որովհետև գիտակցության մեջ [ինչ֊որ բան] փոխվել է։ 88 թվին մարդկանց գիտակցության մեջ Ղարաբաղը լուսավոր ապագա էր։ Հիմա՝ 20 տարի անց, հասարակությունն ա փոխվել և Ղարաբաղի հարցն ա փոխվել։ Գաղտնիք չի՝ տեսան երկրորդ նախագահ, տեսան երրորդ նախագահ, տեսան նրա եղբայրներին, տեսանք՝ ղարաբաղցիներ են։ Էդ ամեն ինչը երևում ա, էդ ամեն ինչը թողնում ա իր հետքը, և էդ հետքը որոշակի ժամանակ հետո իր ազդեցությունը կարող է ունենալ։ Ես մարդկանց ասում եմ շատ֊շատ դեպքերում՝ եթե դուք տեսնեք, որ Շուշիի վրա ադրբեջանական դրոշ բարձրացավ, Երևանում 100 հազարանոց ցույցերի չսպասեք։ Դաշնակները միտինգ կանեն, գուցե, մի քանի հարյուր հոգի էլ կհավաքվեն, միտինգ կանեն, բայց Ղարաբաղի հաղթանակը վատնվեց լրիվ», ֊ ասել է Բադալյանը։
Ամբողջական զրույցը․