Հայաստանցիների վրա 6.93 դրամով էլեկտրաէներգիայի թանկացումը ընդհանուր առմամբ նստելու է տարեկան 36.7 միլիարդ դրամ։ Այս մասին նշված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
ՀԿ֊ն, վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվետվությունները, պարզել է, որ սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան միջինը 30 հազար դրամ ավել վճարի։
Բացի դա, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ընդգծում է, որ 7-դրամանոց թանկացման հետևանքով ՀՀ յուրաքանչյուր ընտանիք ընդհանուր առմամբ տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի տեսքով։
Սպառող սեգմենտը |
Տարեկան սպառումը |
Տարբերությունը (մլրդ դրամ) |
Բնակչություն |
1874.9 |
12.993 |
Բյուջետային կազմակերպություններ |
226.9 |
1.5724 |
Արդյունաբերություն |
1284.5 |
8.901 |
Տրանսպորտ |
113.2 |
0.7845 |
Ոռոգում |
172.7 |
1.1968 |
Ջրամատակարարում և ջրահեռացում |
71.4 |
0.495 |
Այլ կազմակերպություններ |
1560.0 |
10.81 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
5303.6 |
36.753 |
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի 1 կվ/ժ ցերակային սակագինը բարձրացնել 6.93 դրամով։ Թանկացումից հետո 1 կիլովատը կազմում է 48.78 դրամ։