Հայաստանում էլէլեկտրաէներգիան չի կարող ԱՊՀ այլ երկրներից ավելի թանկ լինել։ «Իրազեկ քաղաքացիաների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որը հիմնավորում է վերոնշյալը։
ՀԿ֊ն ընդծում է, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժովողը տարածած հաղորդագրության մեջ նշել էր, թե Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանն ունեն ավելի մեծ հիդրոպոտենցիալ, քան Հայաստանը: Բացի դա, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը ունեն բնական գազի պաշարներ, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան սուբսիադավորում են էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպություններին, ինչն, ըստ ՀԾԿՀ-ի, ևս ազդում է այն հանգամանքի վրա, որ այդ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է:
«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել․
1. Հայաստանը հետխորհրդային տարածքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը միջուկային էներգիայի տեսակարար կշռով (զիճելով միայն Ուկրաինային), իսկ այդ էներգիան դասվում է ամենաէժան էներգիաների թվին (Ատոմակայանը 1 կՎտ/ժ-ը վաճառում է ընդհամենը 8 դրամով):
2. Հայաստանում արտադրված ջերմային էլեկտրաէներգիայի մեծ մասնը պարզապես անվճար է, քանի որ ստացվում է Իրանի հետ բարտեռի միջոցով: Մասնավորապես, Իրանից մատակարարվում է բնական գազ, որից ստացվում է շուրջ 4,6 կՎտ/ժ հոսանք: Այդ ստացված էլեկտրաէներգիայի միայն 3 կՎտ/ժ-ն է վերադարձվում Իրանին, իսկ մնացածը, շուրջ 2-3 դրամ ինքնարժեքով մտնում ներքին ցանցեր:
3. Հայաստանի սահմանին բնական գազի գինը 190 դոլար է 1000 խորանարդ մետրի համար: Թեև բաժանորդին հասցնելուց այդ գինը զարմանալիորեն շատ է աճում, սակայն, հետխորհրդային երկրներից շատերը գազը գնում են ավելի թանկ և հետևապես այդ երկրներում (Մոլդովա, մերձբալթյան երկրներ) նաև շատ ավելի թանկ է ջերմակայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
4. Թեև կան հետխորհրդային երկրներ, որտեղ իրոք մեծ է հիդրոպոտենցիալը, սակայն այն փոքր չէ նաև Հայաստանում: Մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 30 տոկոսը գալիս է ՀԷԿ-երից, որոնց տված կՎտ/ժ-ի միջին սակագինը շուրջ 7 դրամ է:
5. Հայաստանը ստիպված չէ այլ երկրներից էլեկտրաէներգիա գնել, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, որտեղ, ի հեճուկս այդ հանգամանքի, էլեկտրաէներգիան ավելի էժան է:
6. Հայաստանում բավականին մեծ է բնակչության խտությունը, ինչը համեմատաբար հեշտացնում (էժանացնում) է էլեկտրաէներգիայի բաշխման ու բնակչին հասցման գործառույթը»,- ասված է հաղորդագրության մեջ: