Home / Հայաստան / Նախիջևանի սահմանին ադրբեջանական կրակոցից զինծառայող է մահացել․ ՊՆ մամուլի խոսնակ

Նախիջևանի սահմանին ադրբեջանական կրակոցից զինծառայող է մահացել․ ՊՆ մամուլի խոսնակ

Այսօր ժամը 18:30 սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում՝ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերում զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող 28-ամյա Արման Եփրեմյանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Համաձայն խոսնակի, ադրբեջանական կողմը կրակ է բացել դիրքերի ուղղությամբ, կիրառել է մեծ տրամաչափի զենքեր և հակառակորդի կրակոցից էլ զոհվել է Եփրեմյանը։

«Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել», ֊ գրում է Արծրուն Հովհաննիսյանը: