Հորիզոնական ինքնակազմակերպման և քննարկումների փուլ թևակոխած ԷլեկտրաԵրևան շարժման կենտրոնացման վայրում՝ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, հետևյալ բովանդակությամբ թռուցիկներ են բաժանվում.
«Ազատության հոգին ըմբոստ հոգին է, հանգստության հոգին չէ: Այդ ըմբոստությունը կյանքն է, այդ մերժումից է գալիս: Դրա համար երիտասարդները, որոնք իրենց նկարագիրը դեռ չեն գտել, բայց մի բան ունեն, մի բան ունեն, որ պետք է գնահատել` դա իրենց ըմբոստ կյանքն է, որը հետո հասարակությունը փորձում է մարել` մարել սպանել»: Վիգեն Թադևոսյան
«Երբ մենք հանդիպում ենք իրար, պիտի միշտ զգույշ լինենք, որ չգնանք այն արահետներով, որը հասարակության պահպանող ուժն է` լինի դա մշակույթ, լինի դա ազգային գիտակցություն: Պետք է զգուշանալ դրանցից»: Վիգեն Թադևոսյան
«Ինչի՞ց ես ազատագրվում`… քո արժեքներից, քո այն ժառանգությունից, որը հայրդ է քեզ տվել»: Վիգեն Թադևոսյան
«Ոչ մի կոմպրոմիս, եթե կա պարզ հստակություն»: