Այսօր Բաղրամյան պողոտայի սկբնամասում ոստիկանությունը վերահսկողությունը նվազեցրել է, հեռացվել է նաև զրահատեխնիկայի մի մասը, օրինակ, ջրցան մեքենան: Այժմ ոստիկանությունը նույնիսկ հետնիոտներին թույլ է տալիս անցնել ոստիկանության պատնեշը և քայել դեպի վերև: Որոշ մեքնենաների համար երևեկությունն է բացվում: Զոհված զինծառայողների ծնողներին, սակայն, ոստիկանությունն այսօր էլ թույլ չտվեց անցնել պատնեշն ու բարձրանալ դեպի նախագահական նստավայր:
Բաղրամյան պողոտայում տեղադրված ճաղավանդակների մոտ եկած մայրերին ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ անցնել չի կարելի: Բանակում զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, հիշեցրել է, որ անցյալ հինգշաբթի Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրենցից խնդրել է ակցիան հետաձգել՝ ասելով. «Խնդրում եմ, միայն այսօր բացառություն արեք: Միայն այսօր մի արեք ակցիան»:
«Նա ասաց՝ մնացած օրերին ես կապահվեմ, որ ձեզ ուղեկցեն դեպի նախագահական նստավայր»,- ասել է Նանա Մուրադյանը:
Պատնեշի մոտ կանգնած ոստիկաններն ասել են, որ այսօր Վալերի Օսիպյանն այնտեղ չէ, և իրենք չեն կարող թույլ տալ ծնողներին բարձրանալ դեպի Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված ծնողների պահանջը նույնն է մնում՝ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և իրենց որդիների մահվան դեպքերի արդար քննություն։