2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 28 միջադեպ, որի հետևանքով մահացել է 34 զինծառայող: Այս մասին ասված է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված Տեղեկանքում։
Նախորդ տարի 2014 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 22 մահացության դեպք, այսինքն, մահացության դեպքերի թիվն աճել է 1,5 ամգամ:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2015 թ. մահացության 34 դեպքերից 22-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է (որից 12-ը դիվերսիոն գործողության հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ դժբախտ պատահարի (2 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է:
Տեղեկանքում նաև նշվում է, որ վերջին երեք տարիներին կտրուկ աճել է հրադադարի խախտումների հետևանքով մահացությունների թիվը:
2015 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը (22 հոգի) արդեն իսկ մոտենում է ողջ 2014 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թվին՝ 26 մարդ:
Մանրամասները՝ այստեղ