Home / Հայաստան / Ամուսինը փողոցում դանակահարել է կնոջը․ «Փաստինֆո»

Ամուսինը փողոցում դանակահարել է կնոջը․ «Փաստինֆո»

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է հենց փողոցում, և ամուսինը դանակով հարվածել է կնոջ ոտքին:

Երիտասարդ կինը «ձախ ազդրի ստորին երրորդի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: